Փոխվարչապետերի որոշումներ

28 Հոկտեմբերի 2020, 657 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 1-Ի N 70-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02662248) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 1-ի «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի կողմից իրականացվող «Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների զարգացում» ծրագրի մասին» N 70-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «ՆՈՈՒԹ.ԱՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02620164) 2020 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N 071-021020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է երկու հատ Asus համակարգչի ձեռքբերում՝ 2,758,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «ՄԿՄ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00885397) 2020 թվականի հոկտեմբերի 2-ին կնքված N 072-021020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեկ հատ Intel Core i910900F համակարգչի ձեռքբերում՝ 1,660,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023