Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 224 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27 Ի N Մ-280-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 27-ի «Հայաստանի մանուկների հիմնադրամի կողմից իրականացվող՝ «Գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N Մ-280-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Դի Էս Սիսթեմս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 01240937) 2018 թվականի օգոստոսի 21 ին կնքված N Infra/Constr03-2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբետի համայնքում «Սմարթ» կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում` 1,947,950 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Դելտապրո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 00113358) 2018 թվականի օգոստոսի 21 ին կնքված՝ N Infra/Constr04-2018 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Դեբետի համայնքում «Սմարթ» կենտրոնի շինարարական աշխատանքների իրականացում` 8,109,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «ԹիՔեյ Ընդ Փարթներս» փակ բաժնետիրական ընկերության հետ (ՀՎՀՀ՝ 02604375) 2018 թվականի սեպտեմբերի 3 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2018 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 28-ը խորհրդատվական ծառայությունների մատուցում` 3,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:


 

Արխիվ

2024

2023