Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 708 - Ա

«ԴԱՍԱՎԱՆԴԻ՜Ր, ՀԱՅԱՍՏԱՆ» ԿՐԹԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՌԱՎՈՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ STEM ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԽԹԱՆՈՒՄ ՈՒ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 29,065,832 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայաստանի հեռավոր համայնքներում STEM կրթության մշակույթի և միջավայրի խթանում ու կարգավորում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02645043) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00040569) 2020 թվականի հունիսի 6-ին կնքված N Ա 10/06/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ծրագրի ֆինանսական հաշվետվությունների աուդիտ՝ 1,000,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Դասավանդի՜ր, Հայաստան» կրթական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
 

Հավելված

Արխիվ

2024

2023