Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 707 - Ա

«ԹՈՒՖԵՆԿՅԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՁԵՌՔԲԵՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող` 2,197,233 դրամ ընդհանուր արժողությամբ «Կապի միջոցների ձեռքբերում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 90026188)՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջակա-նորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Տոպազ-95» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00010717) 2020 թվականի հոկտեմբերի 27-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով կապի և ցանցային սարքավորումների ձեռքբերում՝ 1,566,400 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Օազիս Կոմպյուտեր» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02247256) 2020 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային սարքավորումների ձեռքբերում՝ 630,833 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Թուֆենկյան» բարեգործական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործա-կան որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
 Հավելված

Արխիվ

2024

2023