Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 710 - Ա

ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսասատնի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արթուր Մանուկյանի (անձնագիր՝ BA 2951451, տրված՝ 003 կողմից 2016 թվականի մայիսի 16-ին) կողմից ձեռքբերված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն անհատույց հանձնման ծրագիրը`
1) չոր ապուր` 440 տեղ, 11,000 կգ ընդհանուր քաշով, 220,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
2) պահածոներ, մակարոնային արտադրանք և փչովի ներքնակներ` 765 տեղ, 4,820 կգ ընդհանուր քաշով, 240,800 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
3) սննդամթերք, հագուստ, ներքնակներ, բժշկական նշանակության և հիգիենիկ ապրանքներ՝ 1,672 տեղ, 18,863 կգ ընդհանուր քաշով, 435,680 ռուսական ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ:
2. Արթուր Մանուկյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023