Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 715 - Ա

ԱՐԹՈՒՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ (N 1)

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռուսասատնի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Արթուր Մանուկյանի (անձնագիր՝ BA 2951451, տրված՝ 003 կողմից 2016 թվականի մայիսի 16-ին) կողմից ձեռքբերված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման և Արցախի Հանրապետությանն աջակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանն անհատույց հանձնման ծրագիրը`
1) չոր նախաճաշ` 2,000 տեղ, 8,400 կգ ընդհանուր քաշով, 468,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ.
2) սննդամթերք, կոշիկներ և հագուստ, կենցաղային ապրանքներ, դեղորայք, բժշկական նշանակության ապրանքներ և դիզելային գեներատորներ՝ 972 տեղ, 17,661 կգ ընդհանուր քաշով, 916,760 ռուսական ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ:
2. Արթուր Մանուկյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023