Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 717 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N Մ-1435-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) «Եվրոշին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00810471) 2020 թվականի հոկտեմբերի 21-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է չժանգոտվող մետաղից սեղանի երեսների մատակարարում՝ 133,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է Հայաստանի Հանրապետության կառավարության բարե-գործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի դեկտեմբերի 25-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Գյումրի քաղաքի հին թատրոնի շենքի և հարակից տարածքի վերակառուցման, վերանորոգման և բարեկարգման» ծրագրի մասին» N Մ 1435 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
 

Արխիվ

2024

2023