Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 233 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ութ խմբաքանակ բեռի ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի և ԱՄՆ-ում բնակվող հաշմանդամների կողմից ուղարկված հաշմանդամ ազատամարտիկների համար նախատեսված խնամքի պարագաներ (մեքենաների հատուկ հարմարեցման սարքեր, սրբիչներ, տակդիրներ, խնամքի այլ միջոցներ)՝ 33 տեղ, 365 կգ, 2,516 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 350 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Արցախի Հանրապետության համար նախատեսված բժշկական պարագաներ ու դեղորայք՝ 9 տեղ, 1,682.40 կգ, 434,913.7 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 16,840 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
3) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Արցախի Հանրապետության համար նախատեսված բժշկական պարագաներ ու դեղորայք՝ 8 տեղ, 1,601 կգ, 153,961.97 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,875 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
4) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Արցախի Հանրապետության համար նախատեսված բժշկական ակնաբուժական պարագաներ ու դեղորայք՝ 4 տեղ, 18.144 կգ, 17.362.84 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 160 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
5) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Արցախի Հանրապետության համար նախատեսված բժշկական վիրաբուժական պարագաներ ու դեղորայք՝ 4 տեղ, 544.77 կգ, 91,524.95 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 6,030 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
6) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Արցախի Հանրապետության համար նախատեսված բժշկական սարքավորումներ և պարագաներ՝ 4 տեղ, 93.9 կգ, 13,260.66 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 723 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
7) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից ուղարկված Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան քաղաքի «Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի և Արցախի Հանրապետության համար նախատեսված բժշկական սարքավորումներ (դեֆի-բրիլյատորներ՝ անհրաժեշտ պարագաներով)՝ 5 տեղ, 49 կգ, 5,859.99 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 418 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
8) Բելգիաի Թագավորության քաղաքացի՝ անհատ բարերար Ժան Պողոսյանի կողմից ուղարկված Գյումրու «Ժան և Ալբերտ Պողոսյան» արվեստի դպրոցի համար նախատեսված երաժշտական գործիքներ՝ 962 կգ, 5,579 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,237.12 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023