Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 721 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N Մ-648-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01266593) կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2013 թվականի հուլիսի 19-ի «Յանգ լայֆ» ոչ առևտրային կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից «Քրոսրոադս» միջազգային բարեգործական հիմնադրամի հետ համատեղ իրականացվող «Փյունիկ» ամառային ճամբար» ծրագրի մասին» N Մ-648-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Թերմո-Ար» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02566649) 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված N TRM-10/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ժամանցային կենտրոնի մասնաշենքի օդափոխման համակարգի մոնտաժման, թողարկման ու կարգաբերման աշխատանքների իրականացում` 19,463,415 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Կարին» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02529731) 2020 թվականի հոկտեմբերի 20-ին կնքված N 07/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է ճամբարի ճաշարանային և ժամանցային կենտրոնի մասնաշենքի կառուցման համար ձյան ու սառույցի հալեցմանը նպաստող տաքացվող մալուխների ձեռքբերում` 2,002,550 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023