Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 723 - Ա

«ՏԱՇԻՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող` 5,833,300 դրամ ընդհանուր արժողությամբ «Արցախի Հանրապետությանն օգնության տրամադրում» ծրագիրը:
2. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) «Ջոննարհով» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 04420541) 2020 թվականի հոկտեմբերի 29-ին կնքված N 10/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչությանն անհատույց հանձնելու նպատակով 15,000 հատ պահածոյի մատակարարում` 5,833,300 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Տաշիր» բարեգործական հիմնադրամին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:
 

Արխիվ

2024

2023