Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 728 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 19-Ի N Մ-086-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 00222722) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի փետրվարի 19 ի «Զբոսաշրջության և քաղաքաշինության բարեգործական հիմնադրամի և «Ավրորա» մարդասիրական նախաձեռնություն» բարե-գործական հիմնադրամի կողմից իրականացվող «Ավրորա» միջազգային մարդասիրական մրցանակի շնորհում» ծրագրի մասին» N Մ-086-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01551651) 2020 թվականի օգոստոսի 31-ին կնքված N IC-2020091 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի օգոստոսի 31-ը ընկած ժամանակահատվածում ինտերնետի ծառայությունների մատուցոմ՝ 2,083,333 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Փրոջեքթ Մենեջմենթ Յունիթ» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00258778) 2020 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված N 3815-110920 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում իրավաբանական աջակցության և ֆինանսական խորհրդատվական ծառայությունների մատուցում ու 2020 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում ինֆորմացիոն տեխնոլոգիաների գծով կառավարման և անվտանգության ծառայությունների մատուցում՝ 5,814,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023