Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 231 - Ա

«ՂԱՐԱԲԱՂ» ԲՌՆԱԳԱՂԹՎԱԾՆԵՐԻ ԵՎ ԶՈՀՎԱԾ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՂ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԵՎ ԲԱՇԽՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Պատիվ» հիմնադրամի կողմից «Ղարաբաղ» բռնագաղթվածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպության հասցեով որպես օգնություն ուղարկված բեռի (մեծահասակների օգտագործված հագուստ, նոր կոշիկներ, դպրոցական պարագաներ, նոր խաղալիքներ և այլն՝ 71 տեղ, 1,460 կգ ընդհանուր քաշով, 1500 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 500 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Ղարաբաղ» բռնագաղթվածների և զոհված ազատամարտիկների ընտանիքներին աջակցող հասարակական կազմակերպությանը` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն
 

Արխիվ

2024

2023