Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 740 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 26-Ի N 364-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունիսի 26-ի «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող «Համայնքային տնային խնամք և ակտիվ ծերացում, փուլ 2» ծրագրի մասին» N 364 Ա որոշմամբ հաստատված ծրագրում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) ծրագրի 10-րդ կետի 4-րդ պարբերությունում «ավտոմեքենայի ձեռքբերում՝ 13,000,000 դրամ» բառերը փոխարինել «ավտոմեքենայի ձեռքբերում՝ 13,500,000 դրամ» բառերով.
2) ծրագրի 10-րդ կետի 5-րդ պարբերությունում «նաև ավիատոմսերի ձեռքբերում՝ 20,384,000 դրամ» բառերը փոխարինել «նաև ավիատոմսերի ձեռքբերում՝ 19,884,000 դրամ» բառերով:
2. Սահմանել, որ «Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Ջիթի-Էլեկտրոնիքս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01279972) 2020 թվականի հոկտեմբերի 28 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է համակարգչային տեխնկայի ձեռքբերում` 1,408,500 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գլոբալ Իմպեքս Գրուպ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 03025324) 2020 թվականի հոկտեմբերի 26 ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մեկ հատ նոր JAC M4 մակնիշի ավտոմեքենայի ձեռքբերում` 13,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023