Փոխվարչապետերի որոշումներ

30 Նոյեմբերի 2020, 738 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 943-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Սլովակիայի հանրապետությունից «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից ձեռք բերված երկու ատամնաբուժական համասարքերը (4 տեղ, 582 կգ ընդհանուր քաշով, 21,210 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ՝ ներառյալ փոխադրման ծախսերը, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության մի շարք քաղաքային ու գյուղական համայնքների ազգաբնակչությանը» ծրագրի մասին» N 943-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Արխիվ

2024

2023