Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 239 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 11-Ի N Մ-1067-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 11-ի «Բնության համաշխար-հային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) կողմից իրականացվող «Դիլիջան» ազգային պարկում կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցում» ծրագրի մասին» N Մ-1067-Ա որոշմամբ հաստատված ծրագիրը շարադրել նոր խմբա-գրությամբ՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Armenia) կողմից «ԶՕՕ ՖԱՈՒՆԱ ԱՐՏ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00451056) 2018 թվականի սեպտեմբերի 10-ին կնքված` N 44/18-GE0056/DF-AM0019 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 5 կովկասյան ազնվացեղ եղջերուի ձեռքբերում և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային պարկ» պետական ոչ առևտրային կազմակերպության տարածք տեղափոխման աշխատանքների իրականացում՝ 30,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
Հավելված

Արխիվ

2024

2023