Փոխվարչապետերի որոշումներ

7 Դեկտեմբերի 2020, 780 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 950-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 01245672) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի դեկտեմբերի 24-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոններ» ծրագրի մասին» N 950 Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Էլիպս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00067177) հետ 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Բերդի կենտրոնի անվտանգության համակարգի տեղադրում՝ 296,588 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Էլիպս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00067177) հետ 2020 թվականի նոյեմբերի 4-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Գավառի կենտրոնի անվտանգության համակարգի տեղադրում՝ 275,588 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Յուքոմ» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ՝ 00024873) հետ 2020 թվականի հոկտեմբերի 19-ին կնքված N 0001/19/10/2020 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի նոյեմբերի 25-ից մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ընկած ժամանակահատվածում ինտերնետ կապի ծառայությունների մատուցում՝ ամսական 40,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի և միանվագ համակցման աշխատանքների համար՝ 33,333.33 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Արայ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00003891) հետ 2020 թվականի նոյեմբերի 13-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է հեռուստացույցների և իրենց կախիչների ձեռքբերում՝ 966,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023