Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 846 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 15-Ի N Մ-147-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Ռուսաստանի Դաշնության քաղաքացի Զադա Ահմեդի Սլոյանի (անձնագիր՝ N 46 20 881770) կողմից ուղարկված նրբատախտակները, նրբատախտակի ժապավենները և ամրակները (21,830 կգ ընդհանուր քաշով, 233,460 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի մարտի 15-ի «Լալշ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Հայաստանի եզդիների «Մալակե Տաուսի» տաճարի կառուցում և հարակից տարածքների կառուցապատում» ծրագրի մասին» N Մ-147-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Արխիվ

2024

2023