Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 841 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի N 711-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի նոյեմբերի 30-ի «Պատերազմի պայթուցիկ մնացորդների և ականների վտանգի իրազեկման ծրագիր Հայաստանի Հանրապետությունում» N 711-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «էդգար Փարթներս» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 00104451) հետ 2020 թվականի նոյեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տպագրական ծառայությունների մատուցում՝ 23,389,250 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ֆլեշ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 01808789) հետ 2020 թվականի նոյեմբերի 25-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 3,900 լիտր բենզինի ձեռքբերում՝ 1,287,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:

Արխիվ

2024

2023