Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 840 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 31-Ի N 37-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1, Սահմանել, որ ներքոհիշյալ ապրանքները ներմուծվում են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հունվարի 31-ի «Արաբկիր» միացյալ մանկական բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Երեխաների առողջության վերականգնման և որոշ հիվանդությունների բուժման ժամանակակից մեթոդների ներդրում» համալիր ծրագրի մասին» N 37-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում՝
1) «Հայաստանում հիվանդ երեխաների համար» (ՍԵՄՌԱ Պլյուս) շվեյցարական հիմնադրամի կողմից ուղարկված դեղորայք (Konakion)՝ 1.809 կգ ընդհանուր քաշով, 304 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 58 շվեյցարական ֆրանկ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) «Հայաստանում հիվանդ երեխաների համար» (ՍԵՄՌԱ Պլյուս) շվեյցարական հիմնադրամի կողմից ուղարկված դեղորայք (Clexane, Konakion)՝ 4.350 կգ ընդհանուր քաշով, 654.30 շվեյցարական ֆրանկին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 88 շվեյցարական ֆրանկ, Արևմտյան մաքսատուն-վարչություն:

Արխիվ

2024

2023