Փոխվարչապետերի որոշումներ

24 Դեկտեմբերի 2020, 838 - Ա

«ՖՈՔԸՍ ՕՆ ՉԻԼԴՐԵՆ ՆԱՈՒ, ԻՆԿ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱԿԱՆ ԽԱՂԱՀՐԱՊԱՐԱԿՆԵՐԻ ՏԵՂԱԴՐՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող՝ 4,105,000 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկական խաղահրապարակների տեղադրում» ծրագիրը, որի նպատակն է 2021 թվականի հունվարի 8-ից մինչև մարտի 25-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտաքար և Հովտաշատ համայնքների մանկապարտեզների տարածքներում տեղադրել մեկական խաղահրապարակ:
2. Սահմանել, որ «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՎՀՀ՝ 00130776) կնքված ներքոհիշյալ գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2020 թվականի նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Հովտաշատ համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 2,623,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Մագնոն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 05501766) 2020 թվականի նոյեմբերի 11-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի Դաշտաքար համայնքի մանկապարտեզի համար խաղահրապարակի սարքավորումների պատրաստման և տեղադրման աշխատանքների իրականացում՝ 1,482,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ֆոքըս օն չիլդրեն նաու, ինկ» բարեգործական հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղին՝ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Արխիվ

2024

2023