Փոխվարչապետերի որոշումներ

25 Դեկտեմբերի 2020, 853 - Ա

ՆՈՐ ԼՈՒՅՍ ՄԵՆԹՈՐԻՆԳ ԿԵՆՏՐՈՆ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ ՀԱՄԱՐ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացի Ալինա Սարկիսյանի կողմից (անձնագիր՝ 581791594), Արցախի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաք տեղափոխված ընտանիքների երեխաներին անհատույց բաշխելու նպատակով, «Նոր լույս մենթորինգ կենտրոն երիտասարդների համար» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի (239 կգ ընդհանուր քաշով, 1,410 ԱՄՆ-ի դոլար արժեքով, փոխադրման ծախսերը կազմել են 2,370 ԱՄՆ-ի դոլար, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, Արևմտյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2 «Նոր լույս մենթորինգ կենտրոն երիտասարդների համար» բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023