Փոխվարչապետերի որոշումներ

28 Դեկտեմբերի 2020, 864 - Ա

«ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՋԵՐՄԻԿ ԱՆԿՅՈՒՆ» ԽՄԲԱՅԻՆ ՏՆԵՐԻ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի կողմից իրականացվող` 3,911,933 դրամ արժողությամբ «Ջերմիկ անկյուն» խմբային տների ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Ջերմիկ անկյուն» հիմնադրամի (ՀՎՀՀ` 01242562) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրակնացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի («ՀայՌուսգազարդ»ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 00046317) 2013 թվականի հուլիսի 7-ին կնքված` N 012.08.13 0661 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,158,330 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00046317) 2018 թվականի հունիսի 21-ին կնքված` N 051061812265 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազի մատակարարում` 1,042,497 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2019 թվականի դեկտեմբերի 21-ին կնքված` N 0385519/32 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2018 թվականի հունիսի 28-ին կնքված` N 0227445 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 280,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 01520882) 2020 թվականի հունիսի 26-ին կնքված` N 7020570 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարում` 420,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՓԲԸ-ի) հետ (ՀՎՀՀ` 02500052) 2009 թվականի փետրվարի 20-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում` 48,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Վեոլիաջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2017 թվականի նոյեմբերի 25-ին կնքված` N 01-0017-2 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 195,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2018 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված՝ N 7-188-0-0-40 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
9) «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02655115) 2020 թվականի նոյեմբերի 18-ին կնքված` N 33-1091-0-23-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում` 150,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2018 թվականի հոկտեմբերի 6-ին կնքված` N Կ 01-0184 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում (2 անգամ)` 26,240 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
11) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2018 թվականի հոկտեմբերի 26-ին կնքված` N Կ 06-0584 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարիի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազասպառման կենցաղային համակարգի տեխնիկական սպասարկման և հրահանգավորման ծառայությունների մատուցում (2 անգամ)` 21,866 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Ջերմիկ անկյուն» հիմնադրամին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին: 

հավելված

Արխիվ

2024

2023