Փոխվարչապետերի որոշումներ

30 Դեկտեմբերի 2020, 892 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՋՐԱՏԱՐԻ ԿԱՌՈՒՑՈՒՄ ԵՎ ՆԵՐՔԻՆ ԲԱՇԽԻՉ ՑԱՆՑԻ 3-ՐԴ ԳՈՏՈՒ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 185,522,860 դրամ ընդհանուր արժողությամբ «Խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցում և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Գայսաթ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 03313002) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N ՀՀ/Ջ-02/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Պառավաքար գյուղի խմելու ջրի արտաքին ջրատարի կառուցման և ներքին բաշխիչ ցանցի 3-րդ գոտու վերակառուցման շինարարական աշխատանքների իրականացում՝ 184,416,362 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Ջրտուք» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01218107) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված N ՀՀ/ՀՀ-05/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է կատարվող շինարարական աշխատանքների հեղինակային հսկողություն՝ 1,106,498 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված
 

Արխիվ

2024

2023