Փոխվարչապետերի որոշումներ

14 Հունվարի 2021, 18 - Ա

«ՕՐՐԱՆ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՕՐՐԱՆ» ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԵՎ ԱՐՑԱԽԻ ԿԱՐԻՔԱՎՈՐ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող` 119,126,000 դրամ արժողությամբ «Օրրան» օգնություն Հայաստանի և Արցախի կարիքավոր ընտանիքներին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպության (ՀՎՀՀ` 02552842) կողմից կնքված՝ ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրակնացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության «Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ (ՀՎՀՀ` 01556354) 2017 թվականի ապրիլի 28-ին կնքված՝ N 945 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում կաթսայատան տեխնիկական անվտանգության փորձաքննության ծառայության մատուցում՝ 68,180 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00046317) հետ 2015 թվականի դեկտեմբերի 1-ին կնքված` N 012.12.15.0546 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում գազամատակարարման ծառայությունների մատուցում՝ 3,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Գրանթ Թորնթոն» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 00040569) հետ 2018 թվականի դեկտեմբերի 20-ին կնքված` N AT-AU-089-18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2020 թվականի ֆինանսական տարվա աուդիտորական ծառայությունների մատուցում՝ 1,500,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
4) «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 02655115) հետ 2017 թվականի օգոստոսի 22-ին կնքված՝ N 07-0012-6-1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցում՝ 300,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
5) «Վեոն Արմենիա» ՓԲԸ-ի («ԱրմենՏել» ՀՁ ՓԲԸ-ի) (ՀՎՀՀ` 02500052) հետ 2004 թվականի հունիսի 17-ին կնքված` N 010309530 51/3162/4682 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,600,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
6) «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ի (Ղ-Տելեկոմ ՓԲԸ) (ՀՎՀՀ` 01551651) հետ 2010 թվականի դեկտեմբերի 16-ին կնքված` N 74556 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում շարժական հեռախոսակապի ծառայությունների մատուցում՝ 1,200,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
7) «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի (ՀՎՀՀ` 01520882) հետ 2018 թվականի մարտի 20-ին կնքված` N 8263135 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում էլեկտրաէներգիայի մատակարարման ծառայությունների մատուցում` 1,800,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
8) «ՍԱՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 02538542) հետ 2017 թվականի դեկտեմբերի 18-ին կնքված` N AR 181217/1 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում սննդամթերքի ձեռքբերում՝ 45,500,000 դրամի չափով՝ առանց ավելացված արժեքի հարկի.
9) «ՖԼԵՇ» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ` 01808789) հետ 2020 թվականի նոյեմբերի 30-ին կնքված` N 103/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում բենզինի ձեռքբերում` 2,700,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
10) «էՅ-Ի-ՋԻ-ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00930884) 2020 թվականի դեկտեմբերի 2-ին կնքված` N Ե-243 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է 2021 թվականի հունվարիի 11-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ցածր ճնշման գազատար խողովակների և գազօգտագործվող սարքավորումների տեխնիկական սպասարկման և կարգաբերման ծառայությունների մատուցում` 69,718 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. «Օրրան» բարեգործական հասարակական կազմակերպությանը` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

 

Արխիվ

2024

2023