Փոխվարչապետերի որոշումներ

14 Հունվարի 2021, 21 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻՑ ՀԱՅԱՍՏԱՆ ԺԱՄԱՆԱԾ ՄԱՐԴԿԱՆՑ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից իրականացվող` 27,443,745 դրամ ընդհանուր արժողությամբ «Հայկական Կարմիր խաչի ընկերության մարդասիրական արձագանքը Լեռնային Ղարաբաղից Հայաստան ժամանած մարդկանց» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Հայկական Կարմիր խաչի ընկերության կողմից (ՀՎՀՀ՝ 00006023) կնքված ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքները, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն՝
1) «Թամարա Եղիազարյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ՝ 23299197) 2020 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքների և տնտեսական ապրանքների մատակարարում՝ 13,307,600 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Վալսա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 01017079) 2020 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է սննդամթերքի և տնտեսական ապրանքների մատակարարում՝ 7,995,200 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լեգարա» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 00854105) 2020 թվականի դեկտեմբերի 15-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է տրանսպորտային ծառայությունների մատուցում՝ 1,030,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
3) «Լեյտեն» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 02245218) 2020 թվականի դեկտեմբերի 10-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է պահեստի վարձակալում՝ 450,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
3. Հայկական կարմիր խաչի ընկերությանը` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

 

Արխիվ

2024

2023