Փոխվարչապետերի որոշումներ

21 Հունվարի 2021, 30 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի ԹԻՎ 604-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության oրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը`
Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2020 թվականի հոկտեմբերի 1-ի «Հարկային մարմնի ծառայողական քննություն անցկացնող հանձնաժողովի անդամության թեկնածուների ցուցակը հաստատելու մասին» թիվ 604-Ա որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները․
Որոշմամբ հաստատված հավելվածում «Ա․ Մուրադյան – կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ» բառերը փոխարինել «Ա․ Ավետիսյան – կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի տեղակալ» բառերով, «Վ. Գաբրիելյան» բառերը՝ «Ե․ Հակոբյան» բառերով, իսկ «կոմիտեի քննչական վարչության պետի տեղակալ» բառերը՝ «կոմիտեի քննչական վարչության պետ» բառերով։
 

Արխիվ

2024

2023