Փոխվարչապետերի որոշումներ

22 Հունվարի 2021, 33 - Ա

ՄՈՆԹԵ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայաստանի Հանրապետության քաղաքացի Գրիգոր Պուշկինի Գրիգորյանի (անձնագիր` AM0205564) միջոցներով Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի Հանրապետության քաղաքացի Մոնթե Գաբրիելյանի (անձնագիր՝ AP0588490, տրված՝ 020 կողմից 2016 թվականի հոկտեմբերի 3-ին) կողմից ձեռք բերված՝ 2020 թվականի արտադրության 3 միավոր «ՈՒԱԶ» մակնիշի ավտոմեքենայի (նույնականացման համարը՝ 1-ին-VIN-XTT374195M1201577, 2-րդ-VIN-XTT374195M202618, 3-րդ-VIN-XTT374195M1200755, յուրաքանչյուրը 815,000 ռուբլուն համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծման և Արցախի Հանրապետությանն անհատույց հանձնման ծրագիրը:
2. Մոնթե Գաբրիելյանին` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու հանձնումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023