Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 198 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի N Մ-002-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության ԱՄՆ-ի գրասենյակի կողմից «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի հասցեով ուղարկված նոր ապրանքները (228 տեղ, 2,520 կգ ընդհանուր քաշով, 43,910 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով՝ ներառյալ 3,910 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծվում են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի հունվարի 29-ի «Վորլդ վիժն ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից իրականացվող «Բարեգործական բեռների ներմուծում և անհատույց բաշխում Հայաստանի տարածաշրջաններում» ծրագրի մասին» N Մ-002-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում:

Հավելված

Արխիվ

2024

2023