Փոխվարչապետերի որոշումներ

25 Հունվարի 2021, 43 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ 2-ՐԴ ՓՈՒԼ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող՝ 30,918,678 դրամ ընդհանուր արժողությամբ «Մանկապարտեզի կառուցման II-րդ փուլ» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02507456)՝ «N 1 Շինվարչություն» ԲԲԸ-ի հետ (ՀՎՀՀ՝ 08404037) 2020 թվականի դեկտեմ-բերի 25-ին կնքված N ՀՀ/ԻՄ-01/20 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է Իջևան քաղաքի մանկապարտեզի շինարարական աշխատանքների 2-րդ փուլի իրականացում՝ 30,918,678 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1 ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

 հավելված

Արխիվ

2024

2023