Փոխվարչապետերի որոշումներ

27 Հունվարի 2021, 57 - Ա

ԲԱԳՐԱՏ ԲԱԴԱԼՅԱՆԻՆ, ՆԺԴԵՀ ՀՈՎՍԵՓՅԱՆԻՆ ԵՎ ՍՈՒՐԵՆ ՎԱՐՈՍՅԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածով՝
1. Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Բադալյանին, մամուլի խոսնակ Նժդեհ Հովսեփյանին և արարողակարգի պատասխանատու Սուրեն Վարոսյանին 2021 թվականի հունվարի 29-ին գործուղել Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզ՝ փոխվարչապետի Տիգրան Ավինյանի այցը անցկացնելու և լուսաբանելու նպատակով:
2. Բագրատ Բադալյանի, Նժդեհ Հովսեփյանի և Սուրեն Վարոսյանի՝ գործուղման օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի պահպանման ծախսերում ներքին գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
 

Արխիվ

2024

2023