Փոխվարչապետերի որոշումներ

1 Փետրվարի 2021, 62 - Ա

«ՆԱԶՔՈՄ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի     1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Լոտրիջ ֆեմըլի» հիմնադրամի կողմից, «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամի հասցեով ուղարկված բեռի (388 տեղ, 8,223.5 կգ ընդհանուր քաշով, 4,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 7,205 ԱՄՆ-ի դոլար, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և բաշխման (բեռի և բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի) ծրագիրը:
2. «ՆԱԶՔՈՄ» բարեգործական հիմնադրամին՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումը ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023