Փոխվարչապետերի որոշումներ

19 Հոկտեմբերի 2018, 260 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N Մ-1273-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2016 թվականի դեկտեմբերի 28-ի «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից իրականացվող «Տավուշի մարզի Կողբ համայնքում «Թումո» կենտրոնի ստեղծում» ծրագրի մասին» N Մ-1273-Ա որոշմամբ հաստատված ծրագրի 10-րդ կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) 3-րդ ենթակետում «544,200,000 դրամ» բառերը փոխարինել «477,200,000 դրամ» բառերով.
2) 4-րդ ենթակետում «89,800,000 դրամ» բառերը փոխարինել «156,800,000 դրամ» բառերով:
2. Սահմանել, որ «Սիմոնյան» կրթական հիմնադրամի կողմից ձեռք բերված ամրանները (44,940 կգ ընդհանուր քաշով, 25,027.63 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, ԵՏՄ բեռ) ներմուծվում են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի շրջանակներում:

 

Արխիվ

2024

2023