Փոխվարչապետերի որոշումներ

8 Փետրվարի 2021, 95 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված ներքոհիշյալ ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) հիգիենայի պարագաներ, քնապարկեր և հաշմանդամների խնամքի պարագաներ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով՝ 380 տեղ, 6,700 կգ, 32,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 3,700 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) հիգիենայի պարագաներ, քնապարկեր, պահածոներ և նպարեղեն՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող բարեգործական ծրագրերի շրջանակներում օգտագործելու նպատակով՝ 900 տեղ, 12,260 կգ, 64,700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,150 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն:
2. «Հայաստան» համահայկական հիմնադրամին` նշված բեռների ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023