Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 242 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 16-Ի N Մ-201-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Սահմանել, որ «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 07203481) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի մարտի 16-ի «Տաշիր» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող «Տաշիր քաղաքի մշակույթի տան հիմնանորոգում» ծրագրի մասին» N Մ-201-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն.
1) «Մարմարի աշխարհ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ (ՀՎՀՀ` 00808678) 2018 թվականի օգոստոսի 28-ին կնքված՝ N 03/18 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է մարմարե սալիկների մատակարարում` 22,710,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Հրաչյա Ասոյան» ԱՁ-ի հետ (ՀՎՀՀ` 74324772) 2018 թվականի սեպտեմբերի 4-ին կնքված՝ N 04/09/18-01 պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է շինարարական ապրանքների մատակարարում` 33,063,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023