Փոխվարչապետերի որոշումներ

22 Փետրվարի 2021, 133 - Ա

«ՅՈԹԵՐՈՐԴ ՕՐՎԱ ԱԴՎԵՆՏԻՍՏՆԵՐԻ ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՐՈՆԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ամերիկայի Միացյալ Նահանգների «Ադվենտիստական համաշխարհային ռադիո» (Adventist World Radio) ոչ առևտրային կազմակերպության կողմից՝ սոցիալապես անապահովներին, մեկուսացվածներին և հաշմանդամներին անհատույց բաշխելու նպատակով, «Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու Հայաստանի միություն» կրոնական կազմակերպության հասցեով ուղարկված 3,000 նվագարկիչների (34,045 ԱՄՆ-ի դոլարին համարժեք ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 3,895 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, մաքսային ձևակերպումները կատարվելու են Արևմտյան մաքսատուն-վարչությունում) ներմուծման ծրագիրը:
2. «Յոթերորդ օրվա ադվենտիստների եկեղեցու Հայաստանի միություն» կրոնական կազմակերպությանը` նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

Արխիվ

2024

2023