Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 201 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27 Ի N Մ-280-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հայաստանի մանուկների հիմնադրամի» հասցեով ուղարկված երկու խմբաքանակ բեռը ներմուծվում է Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2015 թվականի մարտի 27-ի «Հայաստանի մանուկների հիմնադրամի» կողմից իրականացվող «Հայաստանի Հանրապետության գյուղական համայնքների զարգացում» ծրագրի մասին» N Մ-280-Ա որոշմամբ հաստատված ծրագրի շրջանակներում.
1) հիմնադրամի հովանավորի կողմից ուղարկված 38 հատ էլեկտրոնային ընթերցիչ՝ մեկ տեղ, 20.4 կգ ընդհանուր քաշով, 3,040 ԱՄՆ-ի դոլար ընդհանուր արժողությամբ, փոխադրման արժեքը կազմում է 74,100 դրամ, Արևմտյան մաքսատուն-վարչություն.
2) հիմնադրամի կողմից ձեռք բերված երաժշտական գործիքներ և աքսեսուարներ՝ 2 պալետ, 256 կգ ընդհանուր քաշով, 5,658.89 եվրո ընդհանուր արժողությամբ, փոխադրման արժեքը կազմում է 177,132 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն:
 

Արխիվ

2024

2023