Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 243 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N Մ-1264-Ա ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔՆԵՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
Սահմանել, որ «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից (ՀՎՀՀ՝ 02600539) կնքված` ստորև նշված պայմանագրերով նախատեսված գործարքներն անմիջականորեն կապված են Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 27-ի «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող «Գյուղատնտեսության զարգացում» ծրագրի մասին» N Մ-1264-Ա որոշմամբ հաստատված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն`
1) «Սոֆադ» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 00019746) 2018 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է սանիտարահիգիենիկ և մաքրման միջոցների մատակարարում` 400,000 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի.
2) «Սոլար էներջի սիստեմ սոլութիոնս» ՍՊԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02657859) 2018 թվականի սեպտեմբերի 1-ին կնքված պայմանագրով նշված գործարքը, որով նախատեսվում է արևային ջրատաքացման համակարգի ձեռքբերման և տեղակայման աշխատանքների իրականացում` 2,524,698 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի:
 

Արխիվ

2024

2023