Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 244 - Ա

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության միջոցներով Ռուսաստանի Դաշնությունից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հասցեով ուղարկված, «Մկրտիչ Խրիմյան» թանգարանի համար նախատեսված նրբատախտակի (10,500 կգ ընդհանուր քաշով, 567,000 ռուսական ռուբլուն համարժեք դրամ արժեքով, ԵՏՄ բեռ) ներմուծման ծրագիրը:
2. Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նշված բեռի ձևակերպումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25 րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:
 

Արխիվ

2024

2023