Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 246 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Ֆրանսիայի մասնաճյուղի կողմից որպես օժանդակություն «Սիրիահայերի հիմնախնդիրները համակարգող կենտրոն» հասարակական կազմակերպության համար սիրիահայ կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխելու նպատակով Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ուղարկված կանացի հագուստի (45 տեղ, 837 կգ ընդհանուր քաշով, 25,057.80 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 1,530 եվրո, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
 

Արխիվ

2024

2023