Փոխվարչապետերի որոշումներ

15 Հոկտեմբերի 2018, 250 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 8-Ի N Մ-414-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Հայաստանի Հանրապետության կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2018 թվականի հունիսի 8-ի «Մելոգրանո» բարեգործական հասարակական կազմակերպության հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N Մ-414-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին կետում «1,042.9 կգ զուտ քաշով» բառերը փոխարինել «680 կգ զուտ քաշով» բառերով, իսկ «Հյուսիսային» մաքսատուն-վարչություն» բառերը՝ «Արարատյան» մաքսատուն-վարչություն» բառերով.
2) որոշմանը կից բեռի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:
 

Արխիվ

2024

2023