Փոխվարչապետերի որոշումներ

29 Հոկտեմբերի 2018, 265 - Ա

«ԱՌԴԱ» ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել ԱՄՆ-ի «Համընդհանուր օգնության ցանց» բարեգործական ոչ առևտրային կազմակերպության կողմից «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամի հասցեով անհատույց ուղարկված բեռի (356 տեղ, 5,880 կգ ընդհանուր քաշով, 2,500 ԱՄՆ-ի դոլար արժողությամբ, փոխադրման և այլ ծախսերը կազմել են 6,949 ԱՄՆ-ի դոլար, ցանկը՝ համաձայն հավելվածի, Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. Սահմանել, որ խաղահրապարակի խաղասարքերը տեղադրվելու են Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Վանաձորի և Տավուշի մարզի Պառավաքարի համայնքներում, իսկ տեղադրման նպատակով ուղարկված շինարարական գործիքներն անհատույց նվիրաբերություն են «ԱՌԴԱ» բարեգործական հիմնադրամին:
Հավելված_

Արխիվ

2024

2023