Փոխվարչապետերի որոշումներ

31 Մարտի 2021, 261 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 19-Ի N 29-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՒՅՆ ՈՐՈՇՄԱՄԲ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՐԱԿԻՑ ԳՈՐԾԱՐՔԻ ՄԱՍԻՆ

 Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի և հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը՝
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի հունվարի 19-ի «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Երեխաների անվճար բժշկական օգնություն» ծրագրի մասին» N 29-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) որոշման 1-ին և հավելվածի 6-րդ, 9-րդ ու 11-րդ կետերում «597,500,000» թիվը փոխարինել «599,016,000» թվով.
2) որոշման 2-րդ կետի 3-րդ ենթակետում, հավելվածի 10-րդ և 11-րդ կետերում «5,580,000» թիվը փոխարինել «5,880,000» թվով.
3) հավելվածի 9-րդ կետում «13,599,600» թիվը փոխարինել «13,899,600» թվով.
4) հավելվածի 9-րդ և 11-րդ կետերում «12,301,530» թիվը փոխարինել «13,517,530» թվով.
5) հավելվածի 10-րդ կետում «984,000» և «108,901,130» թվերը համապատասխանաբար փոխարինել «2,200,000» և «110,417,130» թվերով.
6) հավելվածի 11-րդ կետում «99,901,130» և «16.72» թվերը համապատասխանաբար փոխարինել «101,417,130» և «16.93» թվերով:
2. Սահմանել, որ «Հովարդ Կարագյոզյան» բժշկական, բարեգործական հասարակական կազմակերպության կողմից (ՀՎՀՀ` 01533153) «Տելեկոմ Արմենիա» ՓԲԸ-ի հետ (ՀՎՀՀ` 02500052) 2014 թվականի հուլիսի 17-ի N 112782694, 2002 թվականի հունվարի 1-ի N 840002476, 2008 թվականի մայիսի 5-ի N 112826544 և 2004 թվականի դեկտեմբերի 10-ի N 510065805 կնքված պայմանագրերով նշված գործարքները, որով նախատեսվում է հեռախոսակապի ծառայությունների մատուցում 1,216,000 դրամի չափով, անմիջականորեն կապված են սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունեն զգալի նշանակություն:

 

Արխիվ

2024

2023