Փոխվարչապետերի որոշումներ

29 Հոկտեմբերի 2018, 264 - Ա

«ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ ԱՐԵՎԵԼՔ» ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԻ ԿՈՂՄԻՑ 2018-2019 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ԻՆ ՀԱԿԱԶԴՄԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԾՐԱԳՐԻՆ» ԾՐԱԳՐԻ Մ Ա Ս Ի Ն

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետը՝
1. Բարեգործական որակել «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի կողմից (ՀՀ, ք. Երևան, Պռոշյան 10, ՀՎՀՀ` 01533403) 2018-2019 թվականների ընթացքում իրականացվող` 332,782 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժեքով «Աջակցություն Հայաստանի Հանրապետությունում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ազգային ծրագրին» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղին` մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված՝ բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարված աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների մասին, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

Հավելված

Արխիվ

2024

2023