Փոխվարչապետերի որոշումներ

7 Ապրիլի 2021, 285 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆ» ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌՆԵՐԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել «Հայաստան» համահայկական հիմնադրամի հասցեով ուղարկված, նշված ապրանքների ներմուծման ծրագիրը՝
1) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով, հիգիենայի և խնամքի պարագաներ՝ 992 տեղ, 9,440 կգ ընդհանուր քաշով, 142,000 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,950 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
2) Ֆրանսիայի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ «Եզնիկ Մոզյան արհեստագործական ուսումնարան» հիմնադրամին անհատույց հանձնելու նպատակով, արհեստագործական սարքավորումներ՝ 25 տեղ, 3,760 կգ ընդհանուր քաշով, 105,500 եվրոյին
համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 2,998.92 եվրո, Արարատյան մաքսատուն- վարչություն.
3) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով, բժշկական և հիգիենայի պարագաներ՝ 621 տեղ, 8,400 կգ ընդհանուր քաշով, 54,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը
կազմել են 4,350 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
4) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով, հիգիենայի պարագաներ՝ 4 տեղ, 90 կգ ընդհանուր քաշով, 100 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 90 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
5) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով, բժշկական և հիգիենայի պարագաներ՝ 10 տեղ, 2,763 կգ ընդհանուր քաշով, 18,400 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 550 ԱՄՆ-ի դոլար, Արարատյան մաքսատուն-վարչություն.
6) ԱՄՆ-ի «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից ձեռք բերված՝ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բուժհաստատություններին անհատույց տրամադրելու նպատակով, պրոթեզավորման համար նախատեսված մասեր՝ 10 կգ ընդհանուր քաշով, 3,308.12 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ,
փոխադրման ծախսերը կազմել են 90,300 դրամ, Արարատյան մաքսատուն-վարչություն.
7) ԱՄՆ-ի «Հայաստան» հիմնադրամի կողմից՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի «Ն. Նասիբյանի անվան Նոյեմբերյանի Բժշկական կենտրոն» ՓԲԸ-ին անհատույց հանձնելու նպատակով, դեղորայք՝ 35.3 կգ ընդհանուր քաշով, 7,216 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 234 ԱՄՆ-ի դոլար, Արևմտյան մաքսատուն-վարչություն:  

Արխիվ

2024

2023