Փոխվարչապետերի որոշումներ

7 Ապրիլի 2021, 281 - Ա

«ՄԻԴԻԱ-ՇԱՆԳԱԼ» ԵԶԴԻՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ՄԻԱՎՈՐՈՒՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Գերմանիայի «Մարդու իրավունքների միջազգային միություն» ոչ առևտրային կազմակերպության կողմից «Միդիա-Շանգալ» եզդիների
ազգային միավորում» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված բեռի
(601 տեղ, 7,815 կգ ընդհանուր քաշով, 100 եվրոյին համարժեք դրամ արժողությամբ, փոխադրման ծախսերը կազմել են 4,788 եվրո, բեռի ցանկը՝ համաձայն հավելվածի, «Արարատյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ու պատերազմից տուժած և կարիքավոր ընտանիքներին անհատույց բաշխման ծրագիրը:
2. «Միդիա-Շանգալ» եզդիների ազգային միավորում» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ու բաշխումն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված
կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:  

հավելված

Արխիվ

2024

2023