Փոխվարչապետերի որոշումներ

9 Ապրիլի 2021, 301 - Ա

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՄԻՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Հայկական բարեգործական ընդհանուր միության Կալիֆոռնիայի Հայ Կին Վարչության կողմից որպես օժանդակություն
Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչության հասցեով ուղարկված բեռի (6 տեղ, 153 կգ ընդհանուր քաշով, 5,250 ԱՄՆ-ի
դոլարին համարժեք դրամ, փոխադրման ծախսերը կազմել են 475.5 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ, բեռի բաշխման ցանկը՝ համաձայն հավելվածի,
Արարատյան մաքսատուն-վարչություն) ներմուծման և անհատույց բաշխման ծրագիրը:
2. Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայաստանի ներկայացուցչությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց
հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության կառավարության
2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական  ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

հավելված

Արխիվ

2024

2023