Փոխվարչապետերի որոշումներ

23 Ապրիլի 2021, 339 - Ա

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎՈԼԵՅԲՈԼԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՀԱՍՑԵՈՎ ՍՏԱՑՎԱԾ ԲԵՌԻ ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Եվրոպայի վոլեյբոլի կոնֆեդերացիայի կողմից Հայաստանի Հանրապետության մարզադպրոցներին անհատույց հանձնելու նպատակով «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպության հասցեով ուղարկված մարզագույքի (25 հատ գնդակ և գովազդային նյութեր՝ մեկ տեղ, 12 կգ ընդհանուր քաշով, 935 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ ընդհանուր արժողությամբ՝ ներառյալ 530 ԱՄՆ-ի դոլար փոխադրման ծախսերը, «Արևմտյան» մաքսատուն-վարչություն) ներմուծման ծրագիրը:
2. «Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը՝ նշված բեռի համապատասխան ձևակերպումներն ավարտելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել ամփոփ տեղեկատվություն:

 

Արխիվ

2024

2023