Փոխվարչապետերի որոշումներ

5 Նոյեմբերի 2018, 269 - Ա

ՍԵԴՐԱԿ ԲԱՐՍԵՂՅԱՆԻՆ ՉԵԽԻԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 23-րդ մասով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 39-րդ հոդվածի 1-ին մասով`
1. ԵՄ Արևելյան գործընկերության առաջին պլատֆորմի շրջանակներում գործող կառավարման և հանրային վարչարարության բարեփոխումների հարցերով հարթակի 15-րդ հանդիպմանը մասնակցելու նպատակով Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավար Սեդրակ Բարսեղյանին 2018 թվականի նոյեմբերի 6-9-ը ներառյալ գործուղել Չեխիայի Հանրապետություն (Պրահա):
2. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերն իրականացնելու է հրավիրող կողմը։
 

Արխիվ

2024

2023