Փոխվարչապետերի որոշումներ

27 Ապրիլի 2021, 351 - Ա

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 7-Ի N 279-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասի`
1. Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2021 թվականի ապրիլի 7-ի «Օգնության կամուրջ» բարեգործական հիմնադրամի հասցեով ստացված բեռի ներմուծման ծրագրի մասին» N 279-Ա որոշման 1-ին կետում կատարել հետևյալ փոփոխությունները՝
1) «2,505 կգ ընդհանուր քաշով, 16,846.50 եվրոյին համարժեք» բառերը փոխարինել «2,499 կգ ընդհանուր քաշով, 16,826.50 եվրոյին համարժեք» բառերով.
2) որոշմանը կից բեռի ցանկը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի:

հավելված
 

Արխիվ

2024

2023