Փոխվարչապետերի որոշումներ

13 Մայիսի 2021, 395 - Ա

ՌԱՖԱՅԵԼ ՄԱՆՈՒՉԱՐՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ՆՈՐ ՎԱՐԱԳԱՎԱՆՔ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐԻ ԱՆԱՊԱՏ ԵԿԵՂԵՑՈՒ (ՍԲ. ՆՇԱՆ) ՄԱՍՆԱԿԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ» ԾՐԱԳՐԻ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով «Բարեգործության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերը՝
1. Բարեգործական որակել Ռաֆայել Մանուչարյանի (անձնագիր՝ AR 0206516) կողմից իրականացվող՝ 54,116,040 դրամ ընդհանուր արժողությամբ «Նոր Վարագավանք վանական համալիրի Անապատ եկեղեցու (Սբ. Նշան) մասնակի վերականգնում» ծրագիրը՝ համաձայն հավելվածի:
2. Սահմանել, որ Ռաֆայել Մանուչարյանի (անձնագիր՝ AR 0206516) կողմից «Մ. Լամբարյան» ՍՊԸ-ի (ՀՎՀՀ՝ 06800406) հետ 2021 թվականի ապրիլի 9-ին կնքված պայմանագրում նշված գործարքը, որով նախատեսվում է վերականգման աշխատանքների իրականացում` 54,116,040 դրամի չափով, առանց ավելացված արժեքի հարկի, անմիջականորեն կապված է սույն որոշման 1-ին կետում նշված ծրագրի իրականացման հետ և դրա համար ունի զգալի նշանակություն:
3. Ռաֆայել Մանուչարյանին՝ մինչև յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի N 66-Ն որոշմամբ հաստատված բարեգործական ծրագրերը բարեգործական որակելու և գրանցելու կարգի 25-րդ կետով սահմանված կարգով ներկայացնել տեղեկություններ տվյալ եռամսյակի ընթացքում` նշված ծրագրի շրջանակներում կազմակերպության կողմից կատարած աշխատանքների, ինչպես նաև կազմակերպությանը մատակարարված ապրանքների ու մատուցված ծառայությունների, իսկ ծրագրի ավարտից հետո մեկամսյա ժամկետում` ամփոփ տեղեկություններ ծրագրի կատարման մասին:

հավելված

Արխիվ

2024

2023